Դիպլոմային աշխատանք

images (1)

 «Մխիթար Սեբաստացի »  կրթահամալիր

        Երևանի Պետական մանկավարժական քոլեջ

     Նախադպրոցական կրթություն

 

Դիպլոմային աշխատանք

    Թեմա՝ Տեխնոլոգիան ծեսում

     Ուսանող՝ Ծատրյան Սայիդա Արշավիրի

                                                       ս_n.jpg

            Ղեկավար՝ Բուրաստան  Հովսեփյան

30516033_1710779495668922_808796905101328384_n

Երևան 2018թ.

Բովանդակություն

Ներածություն

  •       Ածիկացան
  •       Ծառզարդարը
  •        Զատիկ
  •       Համբարձման ծես

 Ներածություն     

Ծեսի հասկացության տակ սովորաբար ենթադրվում է ստանդարտ, հաստատուն գործունեության հետևողականությունը, որն ունի արարողական բնույթ: Ծեսը լայն տարածում ունի հավատալիքներում, կրոնում, կենցաղում, դիվանագիտական հարաբերություներում և այլն: Ծեսը խորհրդանշական ձևերով վերարտադրում է նաև ժողովրդի անցյալի կարևոր փուլում կատարված իրադարձությունները և դրանց միջոցով ապահովում ազգի, հասարակության միասնականությունը: Օրինակ` հայոց ավանդական կենցաղում բավական տարածված են Տրնդեզի, Զատկի, Համբարձման,Ծառզարդարի … ծեսերը:

image-0-02-05-35c29be31ccef59afdea036e2f48c6daad5517b310acc6860e10a238d5e98bea-V.jpg                  30222391_2045028049155819_5217668352993918976_n  Ածիկացան

Առավոտ վաղ, հավաքվելով սաների հետ, սկսում ենք երգել (Կոտ ու կես կորեկ ունեմ ), ածիկ ցանում,  ջրում և միասնական հետևում ենք ցորենի աճի ընթացքին: Ամեն մի սան ունենում է իր ածիկով լցված տարան, որի խնամքի ( ջուր, լույս, ջերմաստիճան…) ընթացքին անձամբ է հետևում:

33869778_1912829162096094_2074151681330774016_n.jpg            images

• Անհրաժեշտ նյութեր՝ ցորեն, գարի կամ այլ հատիկներ՝ սերմեր, ափսեներ և բամբակ, որը հողի դերն է կատարում:

Ածիկը ծլեցրած ցորենն է, որը համարվում է մեռնող ու հառնող կյանքի խորհրդանիշ: Այսինքն` ցորենը ցանում ես` մեռնում է, հետո ծլում է ու միջուկից դուրս է գալիս կանաչը` խորհրդանշելով նոր կյանքի սկիզբը: Այսօր Արևմտյան դպրոցի հինգ տարեկանների հետ պատրաստվեցինք ածիկացանին։ Երեխաները բավականին տեղեկություն ունեին ածիկի ցանման տեխնոլոգիայի և հետագա խնամքի մասին։ Համատեղ քննարկումից հետո անցանք գործի։ Տարային մեջ հավասարչափ տարածեցինք բամբակը, լցրեցինք ջուրը, իսկ վերջում միասին ցանեցինք ոսպը։ Հատիկը ցանելուց հետո, երեխաները ականատես են լինում, թե ինչպես է արևի և ջրի օգնությամբ սերմը նոր կյանք ստանում, զարթոնք ապրում գարնան բնության նման:

 

  • Այս փուլում երեխաների մոտ զարգանում են մանր ու խոշոր շարժողական հմտությունները, ինքնուրույնությունը, հետևողականությունը , շոշափելիությունը և այլն..

 

 

Ծառզարդար

Ծառզարդարը հայոց հնագույն տոներից է՝ գուցե ամենաուրախը՝ զվարճանքով, կատակներով, ծիսական հարուստ արարողություններով և հավատալիքներով: Ծառզարդարի պատարագին եկեղեցում երգել են,  կարկաչաներ շրխկացրել:Այգիներում, անտառում  շա՜տ խաղացել են, ճոճքեր են կապել  ու ճոճվել, խնոցի են հարել:  Ծառզարդարը կապված է գարնան գալու, բնության վերակենդանանալու հետ:  Այս տոնի օրերին բակն են մաքրում, ծառերի տակ փոսեր են փորում, մեծերի հետ ծառերն են էտում, ծաղիկ տնկում, եթե ծառ տնկելը դեռ վաղ է լինում, փոսեր են փորում, նախապատրաստվում են ծառատունկի, դդումների և մյուս սածիլների տեղն են նախապատրաստում: Սեբաստացիներն էլ անմասն չեն մնում այս ամենից, բակային աշխատանքներ կատարելուց զատ, պատրաստում են շրխկաններ, աղմկող, զնգզնգացող, շրխկացող խաղալիք-գործիքներ են պատրաստում` շշերի, մետաղյա փոքրիկ տարաների մեջ ավազ, կոճակներ, ուլունքներ, քարեր և աղմկող այլ մանրուք լցնելով: Ծիսական ծառն են զարդարում չրերով, քաղցրավենիքով, թղթից կամ կտորից պատրաստված ծաղիկներով ճյուղեր են զարդարում:

  •   Այդ ընթացքում ձեռք բերած տեխնոլոգիական հմտությունների շնորհիվ նպաստում են շրջակա միջավայրի պահպանման, մաքրման, բարելավման աշխատանքներին:
  • Ձեռք են բերում անսովոր լուծումներ գտնելու կարողություն, մեծանում են հոգատարության (խնամք), պատասխանատվության, հետևողականության դրսևորումները ուսումնական (աշխատանքային) գործունեության ընթացքում:

 

Զատիկ

Կրթահամալիրում իրականացվող ամենամյա Զատկի ծեսը շատ նման է մեծ, բացօթյա թատրոնի, որտեղ բեմն ու հարթակը կարող են լինել բակն ու փողոցը, խմբասենյակն ու տունը, աքսեսուարները՝ ներկված և տարատեսք ձվերը, ավանդական չամչով փլավն ու տարատեսակ չրերը: Հանդիսատեսները, միանշանակ, ծնողներն են, թաղամասի մեծ ու փոքր բնակիչները, բազմաթիվ հյուրերը, որոնք հաճախ են այցելում մեզ:               24058777_1395105583944951_1163995646578234975_n.jpg     30222373_2045028269155797_1921756968834301952_n.jpgԱռավոտյան, տոնական և շատ զատկական տրամադրությամբ սկսում ենք

«Քրիստոս հարյավ ի մեռելոց

– Օրհնյալ է հարությունը Քրիստոսի » մաղթանքով, զատկական երգերով, ասույթներով՝ «Մարիամ խաթուն, Մարիամ խաթուն, իջի մեր տուն, իջի մեր տուն…» ու պարերով, և ստացվում է ազնիվ, անմիջական խաղ – թատրոն, քանի որ դերասանները՝ սաները, ապրում և վայելում են ծեսի ամեն մի նոտան՝ իրենց գույներով:

Զատկական երգ նախակրթարանում

Զատկական ծեսում մեծ դեր ունի տեխնոլոգիան, ինչը նախակրթարանի սաներին բավական մեծ հնարավորություն է տալիս երևակայելու՝ ստեղծելով իրենց խաղալիք- կերպարները, զարգացնելով նրանց գեղարվեստաստեղծագործական ունակությունները, ծանոթացնելով տարատեսակ հումքի՝ թուղթ (հաստ, բարակ, գունավոր և այլն…), թել (բրդյա, իրիս և այլն…), կտոր ( շղարշ, մետաքս, բուրդ և այլն…) տերև, ծաղիկ և այլն…

image-0-02-05-7766b4a6ce1298e26e64c25a7f430e57207b26b87148e55f375422551129c4c7-V.jpg             image-0-02-05-503a8401ba36218edbc717f0c9772ea6cd7a510b5ef5cda4e115f5c2125e2acd-V

  • Այս ընթացքում զարգանում են նաև երեխայի ֆիզիկական ունակությունները՝ մանր և խոշոր մոտորիկան, շոշափելիությունը, արագ կողմնորոշվելու ունակությունները և այլն:

 

Տեխնոլոգիական զարգացումը սկսվում  է նախադպրոցական տարիքից: Տեխնոլոգիական խնդրի հաջող լուծումը պայմանավորված է ամենից առաջ այն մթնոլորտով և զարգացնող միջավայրով, որոնք ստեղծում է դաստիարակը՝ հաշվի առնելով իր խմբի երեխաների անհատական, հոգեբանական  առանձնահատկությունները և կարիքները: Տեխնոլոգիական հմտությունները կարևոր են նաև հատուկ կարիք ունեցող երեխաների համար, քանի որ անիմաստ կլինի երեխային դրդել սեփական մտահղացումով  խաղալիք-կերպար պատրաստել, քանի դեռ նա չունի բավարար ունակություններ:

33894460_650146592000493_6271930365707812864_n.jpg        33902960_650146965333789_4819932498525945856_n.jpg     Դա կարող է լինել միայն այն ժամանակ, երբ հատուկ կարիք ունեցող երեխան կսովորի ծալելու, կտրելու, սոսնձելու, նկարելու սկզբունքները, կսովորի պատրաստել ամենահասարակ խաղալիքներից մեկը, բայց, երբեմն ընդհանուր զբաղվածության մեջ ,    նրանք էլ են ներգրավվում գործընթացին և շատ հաճախ ինքնուրույն կտրելու, սոսնձելու գործընթացը ոգևորում է իրենց:

image-0-02-05-57f963a0274484a316f62c380ef6796b894e15644b494e90c6057ac53fc85822-V.jpg          image-0-02-05-387c43c1423927397dbde4d99b8d906e808d40a28c6cd4e938364b982a96c946-V.jpg

  •  Սաների մոտ ինքնուրույն ստեղծագործելու կարողությունը տալիս է ինքնուրույնության, ինքնաբավարարության զգացում:

image-0-02-05-b7c3872213f2034a50efc14f1f3c9680ab21f18a609bf8694df3aa9eaa6e8643-V.jpg                image-0-02-05-a868e9d35e2b6792b0f990adfb99fefe842b50c561309ac5f00425b31df20d43-V.jpg

 

  • Նպաստում է հինգ զգայարանների զարգացմանը:
  •  Զարգացնում է մանր ու խոշոր շարժողական հմտությունները

image-0-02-05-387c43c1423927397dbde4d99b8d906e808d40a28c6cd4e938364b982a96c946-V.jpg             image-0-02-05-86cb5048a077f4488138b9bae4326eca63142c07de21e7b13e4a834f63e0078e-V.jpg

  • Խթանում է ստեղծագործական մտածողությանը:
  • Մեծացնում ու ամրապնդում է ինքնահաստատման զգացումը:

image-0-02-05-bd4720d473c1aa50330b059c278894ade77141bab241bbbc58fdd25edb7cc805-V.jpg   33653426_648566178825201_5804316273802215424_n.jpg   image-0-02-05-d1d6428f35a6657a5f3de2056e4f34c198e2431d4135b41354b4086ed2be6592-V.jpg

  • Զարգացնում է զգացմունքների արտահայտման միջոցները:
  • Նպաստում է ուրախ և ազատ մանկության գաղափարը իրագործելուն:

image-0-02-05-2534e4f9ad561274e884cd0b516c55053b2733e4d4dd75be85735067a00ccb06-V.jpg                image-0-02-05-982bddeecdd6cfc48e2fad22fef1bf0e405cc7338c4f93ed3c23cf59c17d7d86-V.jpg

Կրկնազատիկ

 

 

Համբարձման ծես

Համբարձումը նշվում է զատիկի տոնից քառասուն օր  հետո, հինգշաբթի: Կար հավատմունք, որ  տարին մեկ անգամ, Համբարձման գիշերը, աստղերը  երկնակամարի տարբեր կողմերից գալիս միանում, ջերմ համբույրով գրկախառնվում էին  և դարձյալ վերադառնում իրենց տեղերը: Այս գունեղ ծեսին էին հավաքվել կրթահամալիրի 2-4 տարեկանները:  Սափորը լցրեցինք  յոթ ցայտաղբյուրի ջրով, յոթ քարով և յոթ ծաղկով: Սափորը թողեցինք ծառի տակ որպեսզի՝ լուսնի լույսը դիպչի սափորին, և ջուրը դառնա կախարդական:

image-0-02-05-35c29be31ccef59afdea036e2f48c6daad5517b310acc6860e10a238d5e98bea-V.jpg

Նպատակ

Տեխնոլոգիայի  միջոցով  ուսումնասիրել ազգային ծեսերն ու սովորույթներն, նրանցում ներգրավված իրերն ու աքսեսուարները, պատրաստել և գործածել համապատասխան ծեսին, տարածել:

  •   Կենաց ծառը
  •   Աքսեսուարներ
  •   Ծաղկեպսակ
  •   Ծիսական կոմպոզիցիաներ

Այստեղ է, որ կարելի է առանձնացնել օգտագործվող նյութերը , քանի որ  երեխան գործ ունի կենդանի հումքի հետ՝ ուռենու ճյուղ, ծաղիկներ, քարեր, ջուր..

  • Զարգացնում է զգացմունքների արտահայտման միջոցները:
  • Այս ընթացքում զարգանում են նաև երեխայի ֆիզիկական ունակությունները՝ մանր և խոշոր մոտորիկան, շոշափելիությունը, արագ կողմնորոշվելու ունակությունները և այլն:

Եզրակացություն

Մշակույթը չէր պահպանվի, եթե գոյություն չունենային սերընդեսերունդ
նրա փոխանցման միջոցները: Պատմության ընթացքում կազմավորվել են մի
քանի այդպիսի միջոցներ կամ ձևեր: Մշակույթի փոխանցման ձևերի մեջ
կարևոր դեր ունեն ծեսերը: Ծեսը ներառում է վարքի այն ձևերը, որոնք իրենց
էությամբ նշանային են, խորհրդանշական: Ծեսը խորհրդանշական ձևերով վերարտադրում է նաև ժողովրդի անցյալի կարևոր փուլում կատարված իրադարձությունները և դրանց միջոցով ապահովում ազգի, հասարակության միասնականությունը: Ծեսի ընթացքում պատրաստվող տարատեսակ իրերը նախակրթարանի սաներին բավական մեծ հնարավորություն է տալիս երևակայելու՝ ստեղծելով իրենց խաղալիք- կերպարները, զարգացնելով նրանց գեղարվեստաստեղծագործական ունակությունները: Տեխնոլոգիական խնդրի հաջող լուծումը պայմանավորված է ամենից առաջ այն մթնոլորտով և զարգացնող միջավայրով, որոնք ստեղծում է դաստիարակը՝ հաշվի առնելով իր խմբի երեխաների անհատական, հոգեբանական  առանձնահատկությունները և կարիքները: Այս ընթացքում սաների մոտ ձևավորվում և զարգանում են՝

  • Խմբով աշխատելու կարողություններ (իրար լսել, զիջել, օգնել, միասին պատասխանատվություն զգալ աշխատանքն ավարտին հասցնելու համար)
  • Ինքնուրույն ստեղծագործելու կարողությունը , որը տալիս է ինքնուրույնության, ինքնաբավարարության զգացում:
  • Զարգանում են նաև երեխայի ֆիզիկական ունակությունները՝ մանր և խոշոր մոտորիկան, շոշափելիությունը, արագ կողմնորոշվելու ունակությունները և այլն:
  • Նպաստում է հինգ զգայարանների զարգացմանը:
  • Զարգացնում է մանր ո ւխոշոր շարժողական հմտություններ:
  • Մեծացնում ո ւամրապնդում է ինքնահաստատման զգացումը:

Այս  հաճելի գործընթացը նպաստում է ուրախ և ազատ մանկության գաղափարը իրագործելուն:

 

Օգտագործվող գրականություն՝

Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Գեղամյան Ա.Ա. – ԾԵՍԸ, ԾԻՍԱԿԱՐԳԸ ԵՎ ՍՈՎՈՐՈՒՅԹԸ՝ ՈՐՊԵՍ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԺԱՌԱՆԳՄԱՆ                                 ԵՎ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ

«Ծուղրուղու» զարգացնող նյութերի ժողովածու

Advertisements

Բանահյուսություն

IMG-ea27b3023fa8aa89864945eb9ddae4fe-VՆոր տարվա ծեսը հնում

Նոր տարվա սկիզբը նշելու սովորությունը հայերի մեջ ընդհանրացել է համեմատաբար ոչ վաղ անցյալում։ Մինչև 20-րդ հարյուրամյակի սկիզբը Նավասարդը նշող շրջաններում միայն շնորհավորանքներով են նշել։ Արևմտահայոց շրջանում, Կիլիկիայի, Արևելահայ հայկական մի շարք գաղթօջախներում 19-րդ դարի «Նոր տարին» նշվում էր հունվարի 1-ին։ Ամանորը հշվում էր՝ Տարեմուտ, Նոր տարի, Կաղանդ, իսկ համշենահայերի մոտ՝ Ծաղկըմուտ։ Որպես ավանդույթ՝ նախորդ օրն ու գիշերը 10-12 տարեկան տղաները տնից տուն էին այցելում շնորհավորելու ավանդույթով։ Շնորհավորանքները հնչում էին երգերով և բարեմաղթանքներով։
Լոռիում Նոր տարուն մաղթում էին «չարի անհետացում, բարու գալուստ, մուրազների կատարում»։ Խմբերը շրջում էին ամբողջ օրը, երբեմն՝ երկու-երեք օր, անդադրում ավետլով Նոր տարվա գալուստը։ Տանտիկինը կախված տոպրակի մեջ դնում էր մրգեր, հատուկ այդ նպատակով թխված խմորեղեն, ընդեղեն և չամիչ։
21-րդ դարում կան ավանդույթներ, որոնք պահպանվել են մինչև մեր օրերը, իսկ հյուրասիրությունը և ընտանիքի անդամներով տոնին նախապատրաստվելը միշտ եղել է։

«Հաբարձման» ծեսը Արևմտյան դպրոց-պարտեզում

Համբարձումը նշվում է զատիկի տոնից քառասուն օր  հետո, հինգշաբթի: Կար հավատմունք, որ  տարին մեկ անգամ, Համբարձման գիշերը, աստղերը  երկնակամարի տարբեր կողմերից գալիս միանում ,ջերմ համբույրով գրկախառնվում էին  և դարձյալ վերադառնում իրենց տեղերը:

Այսօր 2-4 տարեկանները հավաքվել էին ծեսի: Սափորը լցրեցինք  յոթ ցայտաղբյուրի ջրով, յոթ քարով և յոթ ծաղկով:Սափորը թողեցինք ծառի տակ որպեսզի՝ լուսնի լույսը կպնի սափորին և ջուրը դառնա կախարդական:

Նպատակը

Երեխաներին ծանոթացնել Համբարձման տոնին

Արդյունքում

1.Հեքիաթների և լեգենդների միջոցով 2-4 տարեկանները գունեղ պատկերացրին Համբարձման տոնը:

2.  Սովորեցին երգեր(<Հոյ Մայրամ>,<Այ արևը, արևը>)

3.Կրկնեցին հաշվել(քարերը և ջուրը լցնելով հաշվում ենք) և գույները( ծաղիկները հավաքելով հիշում ենք գույները)